Ռուս զինվորականները Խարկովի մարզի Վովչանսկ քաղաքի հյուսիսային հատվածում ընթացող մարտերի ընթացքում սկսել են գերեվարել տեղի բնակիչներին։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն:
Ավելի վաղ, ԱՄՆ Պետքարտուղարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Բլինքենը հանդիպումներ պետք է ունենա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի, վարչապետ Դենիս Շմիգալի և արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ:
Լավրովը նաև հավելել է, որ Ուկրաինայի հարցով Շվեյցարիայում կայանալիք խորհրդաժողովն անհրաժեշտ է միայն «Ռուսաստանին նոր վերջնագրի ձևավորման համար»:
Վլադիմիր Զելենսկին Զատկի տոնի կապակցությամբ շնորհավորել է Ուկրաինայի բնակիչներին՝ Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմում Աստծուն անվանելով Ուկրաինայի «դաշնակից»:
Ուկրաինան կարող է 2025 թվականին անցնել հակահարձակման՝ շնորհիվ 61 միլիարդ դոլարի ռազմական օգնության, որը կօգնի այս տարի վերջ դնել Ռուսաստանի հաջողություններին: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
Միևնույն ժամանակ Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ ռազմավարական երկիմաստության քաղաքականության շարունակման մասին:
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հերքել է ռազմական գերատեսչության ղեկավար Ռուստեմ Ումերովի հրաժարականի մասին լուրերը: Այդ մասին հայտնում է Hromadske պարբերականը՝ հղում անելով ուկրաինական ռազմական գերատեսչությանը։
Նշվում է, որ ՌԴ ԱԳՆ-ն Զելենսկու նկատմամբ հետախուզումը հայտարարել է «Քրեական օրենսգրքի հոդվածով»։ Թե կոնկրետ որ հոդվածով, ռուսական կողմը չի մանրամասնել։
Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները Ուկրաինա արևմտյան զորքեր ուղարկելու հնարավորության մասին: